Տորթ «Սև թավիշ»
Բաղադրիչներ
Բիսկվիթի համար՝
1. Ալյուր – 1 և 3/4 բաժակ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Կակաո – 3/4 բաժակ
4. Սոդա – 1.2 թ/գ
5. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
6. Աղ – 0.5 թ/գ
7. Մածուն – 1 բաժակ
8. Բուսայուղ – 1/2 բաժակ
9. Ձու – 2 հատ
10. Վանիլին – 1 տուփ
11. Լուծվող սուրճ – 1 բաժակ
Լրացուցիչ՝
Թարմ մոշ
Կրեմի համար՝
1. Ֆիլադելֆիա պանիր – 420 գ
2. Կարագ – 140 գ
3. Շաքարի փոշի – 1 բաժակ
4. Վանիլին – 1 տուփ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի: Մեծ թասի մեջ մաղել ալյուրը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղը: Մեկ այլ թասի մեջ լցնել մածունը, բուսայուղը, ձուն, վանիլինը և ավելացնել շաքարավազը: Խառնել գդալով (չհարել):
2. Ավելացնել չոր բաղադրիչները և խառնել գդալով այնքան, մինչև միասեռ զանգված դառնալը: Շարունակելով խառնելը՝ դանդաղ ավելացնել տաք սուրճը: Պատրաստի խմորը լցնել 23 սմ կլոր կաղապարի մեջ: Կաղապարը նախապես պատել յուղաթղթով: Թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե, թողնել, որ սառչի, կիսել 3 շերտի:
3. Թասի մեջ լցնել կարագը, շաքարավազը և վանիլինը: Լավ հարել: Ավելացնել սերուցքային պանիրը և լավ խառնել: Կրեմով պատել տորթը և զարդարել թարմ մոշով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը