Բաժիններ՝

Լուվրի այցելուն տորթ է նետել «Մոնա Լիզա» նկարի վրա

Երիտասարդ բնապաշտպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») նարի վրա, որը ցուցադրված է Լուվրում:Այդ մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: Twitter-ում հրապարակված տեսանյութի համաձայն՝ երիտասարդը նետել է տորթի կտորը եւ դրանով լղոզել զրահապակին, որով պաշտպանված է աշխարհում ամենահայտնի նկարներից մեկը: Առավելագույնս մոտենալ նա կարողացել է՝ սքողվելով որպես հաշմանդամ կին. սայլակավորների համար նկարի առջեւ հատուկ անցամաս է արված, որն ավելի մոտ է, քան սովորական այցելուների համար միջանցքը:

«Մտածեք Երկիր մոլորակի մասին: Կան մարդիկ, ովքեր կործանում են Երկիրը: Մտածե՛ք այդ մասին: Նկաիչներ ասում են ձեզ, «Մտածե՛ք Երկրի մասին»: Բոլոր նկարիչներ, մտածեք Երկրի մասին: Ահա թե ինչու ես դա արեցի: Մտածե՛ք մոլորակի մասին»,- հայտարարել է նա տեսանյութերից մեկում, որտեղ նա պատկերված է թանգարանի պահակների ուղեկցությամբ հաշվանդամի սայլակը տանելիս:

Լուվրն ինքն առայժմ ոչ մի հայտարարություն չի արել միջադեպի մասին : Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապակին, նկարը չի տուժել:

Զրահապակն տեղադրվել է «Ջոկոնդայի» վրա անցյալում կատարված բազմաթիվ հարձակումների պատճառով. 2009 թվականին զբոսաշրջիկը նկաի վրա է նետել թեյով բաժակը՝ այն ժամանակ ջարդելով սովորական ապակին: 1974 թվականին, երբ դա Վինչիի գործը ցուցադրվում էր Տոկիոյի ազգային թանգարանում, նկարի վրա ներկ են սրսկել գլանանոթից, սակայն նկարը հաջողվել է վերականգնել:

Մինչեւ 1956 թվականը կատարվել է եւս երկու հարձակում. մի դեպքում տղամարդը թթու է շփել նկաի վրա՝ վնասելով կտավի ստորին մասը, իսկ երկրորդ դեպքում Բոլիվիայից մի նկարիչ քար է նետել վրան՝ հասցնելով թեթեւ վնաս: 1911 թվականին նկարը գողացել է իտալացի թանգարանային աշխատող Վինչենցո Պերուջան: Նա այն թաքցրել է իր բնակարնում: «Մոնա Լիզան» գտնվել է երկու տարի անց, երբ Պեուջան փորձել է գործը վաճառել Ֆլորենցիայի հռչակավոր գեղարվեստական պատկերասրահին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս