Ուկրաինայում գործողության սկզբից ի վեր 16 անգամ աճել է Ղազախստանում ԱՆՀ ստացած ռուսաստանցիների թիվը
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր Ղազախստանում անհատական նույնականացման համար (ԱՆՀ) է ստացել Ռուսաստանի 35 հազար 782 քաղաքացի: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղազախստանում ՆԳ նախարարությունում:
Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Ղազախստանում ԱՆՀ է ստացել 2230 ռուսաստանցի, այսինքն՝ 16 անգամ պակաս: Ուկրաինայի այն քաղաքացիների թիվը, որոնք Ղազախստանի ԱՆՀ են ստացել 2022 թվականի մարտից մինչեւ ներկա ժամանակներս, կազմում է 637, հավելել են ՆԳՆ-ում:
2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանում ղազախական ԱՆՀ է ստացել 213 ուկրաինացի, այսինքն՝ կրկնակի պակաս: Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները, իրավական անձինք հնարավորություն չունեն դիմելու Ղազախստանի պետական մարմիններին՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, այն բանկերում եւ կազմակերպություններում բանկային հաշիվներ բացելու ու վարելու համար, որոնք իրականացնում են առանձին տեսակի բանկային գործառնություններ, վճարումներ ու փոխանցումներ կատարելու համար եւ այլն:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին: Արեւմուտքը Ռուսաստանին պատասխանել է լայնածավալ պատժամիջոցներով: