Բաժիններ՝

ՌԴ ՊՆ–ն հայտնել է մեկ օրում «Ազովստալից» գրեթե 700 հանձնված զինվորների մասին

Ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակված են «Ազովստալ» կտոմբինատի տարածքում, շարունակում են գերի հանձնվել, մայիսի 18-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պաշարված՝ «Ազով» ազգայնական ստորաբաժանման անդամները եւ ուկրաինացի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել: Անցած օրը գերի է հանձնվել 694 մարդ, այդ թվում 29 վիրավոր»,- ասել է Կոնաշենկովը:

Նա ընդգծել է, որ ընդամենը մայիսի 16-ից գերի է հանձնվել 959 հոգի, այդ թվում 80 վիրավոր, որոնցից ստացիոնար բուժման կարիք ունեցող 51 մարդ տեղավորվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոզովոդսկի հիվանդանոցում:

«Ազովստալի» տարածքը մնում է վերջին շրջանը, որն ուկրաինական կողմը պահում է Մարիուպոլում: Քաղաքի համար մարտերը շարունակվել են գրգթե երկու ամիս եւ ավարտվել ռուսական եւ Դոնեցի ուժերի հաղթանակով:

Ապրիլի 21-ին ՌԴ-ի նախագահը հրամայել է հրաժարվել գործարանը գրոհելուց եւ պաշարել ձեռնարկությունը: Այդ պահին «Ազովստալում», ռուս զինվորականների տեղեկատվությամբ, մնացել էր ավելի քան 2 հազար մարդ՝ քաղաքի սկզբնական կայազորի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս