Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց. Փաստաբանը՝ Վերմիշյանի գործի մասին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ երկար ընդմիջումից հետո երեկ կայացավ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։ Նա հատվածներ է մեջբերել դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի և Վահագն Վերմիշյանի ելույթներից։

«Հատված դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի ելույթից։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում Վահագն Վերմիշյանը բարձրացրեց նշաձողը մի մակարդակի, որը նրանից առաջ և մանավանդ նրանից հետո չի գերազանցվել»:

ԱԱԾ-ն շուրջ 50 վկայի դատավարական տերոռի միջոցով գրել է տվել բաներ, որոնք պարոն Վերմիշյանի հետ աղերսներ չունեն: Բոլոր այս վկաները դատարանում փոփոխում են իրենց ցուցմունքները և հայտնում ճշմարտությունը: Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց:

Հ.Գ. Հատված Վահագն Վերմիշյանի ելույթից։

«Իշխանությունների կողմից ինձ վերագրված մեղադրանքները հասարակ հերյուրանքներ են’ սահմանված ամեն գնով այլախոհությունը վարկաբեկելու համար: Ես երբեք չեմ դավաճանել հարազատ պետության շահերին եվ իմ կյանքում առաջնորդվել եմ «Մամիկոնյանների ուխտով»: Ինձ համար առաջին տեղում են ԱՍՏՎԱԾ եվ ՀԱՅՐԵՆԻՔՍ»:

Տեսանյութեր

Լրահոս