Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 141 հազար 189-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 570 նոր դեպք, 91 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 225 հազար 759 դեպք: 7 մլն 008 հազար 231 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 854 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 383 հազար 668 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 633 հազար 026 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 177 հազար 519-ի: