Բաժիններ՝

Ընդդիմության երթի մասնակիցը կալանավորվել է՝ Սարյան փողոցում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության երթի մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու, ՀՀ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 1982թ. ծնված բնակիչ Ա.Մ.-ն է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. մայիսի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներից մեկը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն էր գործադրել, այն է՝ ձեռքով հարվածել էր հասարակական կարգի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի դեմքին:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս