Փամբակ գետից դի է դուրս բերվել
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 8-ին, ժամը 11:55-ին տեղեկություն է ստացել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։