«20-30 հոգանոց խումբ ՔՊ-ի ակտիվից փորձել ա հրահրել բախում». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ ա պարզ էս պահին Շիրակի մարզում տեղի ունեցածի մասով՝
1. Գերիների բարեկամների հետ պատգամավորները խոսել են և հարթել լարվածությունը
2. 20-30 հոգանոց խումբ ՔՊ-ի ակտիվից դրանից հետո փորձել ա հրահրել բախում։
3. Տեսախցիկների առաջ հայտնվել են մարդիկ, որոնց տեղի բնակիչները իդենտիֆիկացրել են և պարզել, որ գերի բարեկամ չունեն իրենք։
4. Լրատվականները լավ կլինի Ոստիկանությունից պարզեն, այդ 20-30 հոգանոց խմբից քանի հոգի ա բերման ենթարկվել։
5. Ճանապարհը բացվել ա, երթը դեպի Գյումրի շարունակվել ա»։