Օրվա բաղադրատոմսը. գառան խորոված
«Кувшин» ռեստորանի շեֆ-խոհարար Ռուսլանի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Գառան միս – 2 կգ
2. Աղ – 13 գ
3. Չոր թարխուն – 2 գ
4. Արևածաղկի ձեթ – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Գառան միսը կտրատել, աղ ցանել, ավելացնել չոր թարխունը, ձեթ լցնել, լավ խառնել, ծածկել, թողնել 6-12 ժամ։
2. Որքան երկար է միսը մարինացվում, այնքան ավելի նուրբ կլինի: Միսը շամփուրների վրա անցկացնել և խորովել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը