«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը մայիսի 10-ին ելույթ կունենա 17-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո:
Այս մասին հայտնում է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը:
Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան, և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:
Քվեարկելու համար մրցույթի օրը «Եվրատեսիլին» հետևեք ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Ստորև ներկայացնում ենք քվեարկության մանրամասները յուրաքանչյուր երկրից: