Ալեն Սիմոնյանի ասածը դրսում ծեծվածի հոխորտանք է. Եկեղեցին չի՛ կարող լինել Հայրենիք վաճառողի հետ

ԱԺ նախագահի ասածը դրսում ծեծված տղայի հոգեբանությամբ հոխորտանք է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե որոշ հոգևորականներ Մարտի 1-ից սկսած վախենում էին քիթը սև «քողերի» տակից հանել, իսկ հիմա դուրս են եկել իշխանության դեմ։

«Չորս տարվա ընթացքում այս իշխանությունները երկիրը խորտակել են, այսօր մենք հայտնվել ենք խորագույն փոսի մեջ, և գրեթե անհնար է դուրս գալ այդտեղից: Եկեղեցին չի կարող լինել հայրենիք վաճառողի կողքին»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմության կազմակերպած ակցիաներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս