Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Վալերիյ Օսիպյանին

Ինչպես և երեկվա հանրահավաքի ավարտին տեղեկացրել էր Իշխան Սաղաթելյանը, այսօր ընդդիմադիրները, չորս ուղղություններով դուրս գալով Ֆրանսիայի հրապարակից, պետք է կաթվածահար անեին ողջ մայրաքաղաքը:

Քիչ առաջ «Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները քայլերթով հասան Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ և Իշխան Սաղթելյանը հայտարարեց տարածքը շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։

Ոստիկանությունը հորդորեց  բացել փողոցը, չխոչընդոտել փողոցների երթևեկությանը և կատարել իրենց օրինական պահանջը, ինչը, բնականաբար անտեսվեց: Դրանից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկեցին նաև նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս