Բաժիններ՝

«Ռոմա»-ն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է

Իտալական «Ռոմա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է:  Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան «Ռոմա»-«Լեսթեր» հանդիպումն ավարտվեց հռոմեական թիմի նվազագույն առավելությամբ` 1:0: «Գայլերի» միակ գնդակը 11-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի հայտացուցակում չէր վնասվածքի պատճառով:

«Ռոմա»-ն դուրս եկավ առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ: Եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս