ԱՀԿ-ն աշխարհում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 220 դեպք է գրանցել

Աշխարհում այս պահի դրությամբ գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 220 դեպք: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Ֆիլիպա Իստերբրուկը:

«Մայիսի 1-ի դրությամբ աշխարհում գրանցվել է անհայտ ծագման սուր հեպատիտի 228 դեպք 20 երկրում, ավելի քան 50 դեպքի շուրջ հետաքննություն է իրականացվում: Կարևոր է ընդգծել, որ միայն վեց երկրում է, որ հինգից ավելի դեպք է գրանցվել: Գրանցվել է մահվան մեկ դեպք, իսկ 18 դեպքում պահանջվել է երիկամի փոխպատվաստում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իստերբրուկը:

Նրա խոսքով, այս պահին հայտնի է, որ տվյալ հեպատիտի պատճառը վիրուսները չեն: «Մենք կարող ենք եզրակացնել, որ հեպատիտը կապված չէ որևէ աշխարհագրական շրջանի, սնունդի, կենդանիների կամ տոքսիկ նյութերի հետ: Անարդարացված է նաև այն կապելը կորոնավիրուսի պատվաստանյութերի հետ, քանի որ երեխաների մեծ մասը պատվաստված չի եղել»,- ասել է Իստերբրուկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031