ԱԺ-նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում են մայիսի 3-ին մեկնարկած նիստի աշխատանքները։ Խորհրդարանում քվեարկության կդրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերը։

Օրվա ընթացքում տեղի կունենա Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրությունը։ Անավարտ է մնացել Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հարցի քննարկումը։

Նիստի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կներկայացնի «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Օրվա ավարտին պատգամավորները բանավոր հարցեր կուղղեն Կառավարության անդամներին։

 

Տեսանյութեր

Լրահոս