Բաժիններ՝

Դանակահարություն` հուշաղբյուրի մոտ

Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի առաջնային մակերեսի կտրած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57 և 51 տարեկան երկու տղամարդ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն բնակավայրի հարակից հուշաղբյուրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Նորաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 43-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին:

Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս