 
                        Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ
 
                                    Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Տիգրան Սարգսյանին և Սարգսյանների ընտանիքին՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        