Փաշինյանի ոստիկանությունը՝ հասարակության դեմ ուղղված մահա՞կ

Հայաստանում թափ է առել իշխանության կողմից տարվող քաղաքականության դեմ բողոքի ալիքը: Ապակենտրոն ու բազմամարդ երթերն ու հավաքները դարձել են իշխանության վատ երազը, ինչի դեմ գործի է դրվել իրավական համակարգի գրեթե ողջ ռեսուրսը:

Բռնապետության կամ ոստիկանապետության ճանապարհը բռնած Փաշինյանի անմիջական ենթակայության տակ գործող  ոստիկանությունն ինքնամոռաց լծվել է  իշխանություններին ընդդիմադիրներից ու հակառակ կարծիք ունեցող քաղաքացիներից պաշտպանելու գործին, մեծ նվիրումով կատարում է հրամաններ, ստանձնել է հասարակության մահակի դերը:

Բողոքի ակցիաների ժամանակ նրանց թիվը գերազանցում է ակցիայի մասնակիցների թվին: Հասարակական կարգը պահպանելու անվան տակ լռեցվում, ճնշվում է այդ նույն հասարակությունը, իշխանությունների դեմ ցանկացած խոսք ու գործողություն  պատժվում է ըստ հայեցողության, գուցե նաև վերևից իջեցված հրահանգով:

Վերջին օրերին ականատես ենք լինում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ իրավաչափ գործողությունների:

Օրենքին և ժողովրդին ծառայելու փոխարեն, ոստիկանությունը լծված է մեկ անձին պաշտպանելու, նրա բոլոր քմահաճույքները կատարելու, վախերն ու սարսափները մեղմելու պատասխանատու գործին:

 

Տեսանյութեր

Լրահոս