Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ընդունել է 27.100 ուկրաինացի փախստականների

Նոր այցագրային ծրագրերով Մեծ Բրիտանիա են ժամանել շուրջ 27 հազար 100 ուկրաինացի փախստականներ: Այդ մասին գրում է Guardian-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության ապրիլի 25-ի տվյալները:

Ծրագրերից մեկը նկատի է առնված այն ուկրաինացիների համար, որոնց ազգականներն ապրում են Մեծ Բրիտանիայում եւ բրիտանահպատակներ են:

Մարտին գործարկվել է երկրորդ ծրագիրն այն ուկրաինացիների համար, որոնք կարող են երկիր մուտք գործել Միացյալ Թագավորության տարածքում ապրող հովանավորի օգնությամբ: ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրանայից հեռացել է 5 միլիոն 372 հազար 854 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս