Կիտրոնով և տանձով կաթնաշոռային տորթ
Բաղադրիչներ
Միջուկի համար՝
1. Սերուցք – 200 մլ
2. Կաթնաշոռ – 500 գ
3. Շաքարի փոշի – 80 գ
4. Ժելատին – 10 գ
5. Ջուր – 100 մլ
6. Կիտրոն – 1 հատ
7. Տանձ – 2 հատ
8. Չոր գինի – 250 մլ
9. Վանիլին – 10 գ
10. Ժելե տորթի համար
Հիմքի համար՝
1. Պաքսիմատ – 200 գ
2. Աղացած նուշ – 50 գ
3. Սերուցք – 8 ճ/գ
4. Կարագ – 125 գ
5. Լիմոնչելլո – 2 ճ/գ
6. Շաքարավազ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Տանձը կեղևազրկել, կիսել չորս մասի, հեռացնել սերմերը: Լցնել կաթսայի մեջ, վրան գինի լցնել, ավելացնել վանիլինը, ծածկել կափարիչով և հինգ րոպեով դնել կրակի վրա: Վերցնել կրակից, սառեցնել, լցնել քամիչի մեջ, իսկ օշարակը պահել զարդարելու համար:
2. Պաքսիմատը մանրացնել, ավելացնել նուշը, հալեցրած կարագը, շաքարավազը և լիմոնչելլոն: Խառնել: Հանվող եզրերով կաղապարը պատել յուղաթղթով, կողերին կարագ քսել: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ:
3. Միջուկի համար ժելատինը լրջել եռացրած, սառեցրած ջրով և թողնել, որ ուռչի: 15 րոպե անց գոլորշու օգնությամբ ժելատինը լուծել: Սառեցնել:
4. Կաթնաշոռը լցնել թասի մեջ: Ավելացնել մեկ կիտրոնի կեղևը և դրա հյութը, շաքարի փոշին և լավ խառնել: Սերուցքը հարել և ավելացնել կաթնաշոռին: Լցնել սառած ժելատինը: Միջուկը տեղադրել կաղապարի մեջ և դնել սառնարան, մինչև կրեմի սառչելը:
5. Տանձերը շերտատել և շարել սառած կրեմի վրա:
6. Ժելեն խառնել օշարակի հետ, հասցնել եռման: Վերցնել կրակից, լցնել մեկ այլ թասի մեջ, անընդհատ խառնել: Սառած ժելեն լցնել տորթի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը