Բաժիններ՝

Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Ապրիլի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.60C (1959 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.10C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս