Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նոր սառը պատերազմի դարաշրջան է բացում. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նոր սառը պատերազմի դարաշրջան է բացում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուրջ փոփոխությունների կհանգեցնի աշխարհում: «Աշխարհը թեւակոխում է Սառը պատերազմի նոր դարաշրջան, և մենք պետք է պատրաստվենք դրա հետևանքներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Թուրքիայում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումից հետո շատերը խաղաղության հույս ունեին, բայց հետո իրավիճակը կրկին բարդացել է։

«Չնայած բարդ իրավիճակին՝ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել վերսկսելու համար դեմ առ դեմ երկխոսությունը երկու երկրների ներկայացուցիչների միջև՝ փորձելով կանխել պատերազմի սրումը», – հավելել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս