Բաժիններ՝

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչ ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Կամո Արեյանի խոսքով՝տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս