Բաժիններ՝

Հայտարարում ենք անժամկետ հացադուլ. 44֊օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյան

44֊օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես և Արթուր Ավագյանը՝

չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,

առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,

որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.

հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն կոչ է, ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930