Վահան Արծրունին ու Նելլի Մանուկյանը հանդես կգան «Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ…» համերգով
Վահան Արծրունին և Նելլի Մանուկյանն ապրիլի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայանան «Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ…» խորագրով համերգով:
Երեկոյին կհնչեն Վահան Արծրունու երգերը՝ գրված Կոմիտասի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև՝ գործիքային ստեղծագործություններ կիթառի և ֆլեյտայի համար։
Համերգի հատուկ հյուրը Մադաթ Ավանեսովն է: