Եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա Աստված նրանց դատավոր. Լավրովը՝ ԵԱՀԿ ՄԽ ապագայի մասին

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ հայտարարելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ այդ խմբի շրջանակում այսպես կոչված «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները», ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում:

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,- ասել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս