Արցախի դրոշի պղծումը վարչապետ կոչեցյալի ցուցումն է՝ որպես Արցախից հրաժարվելու ապացույց. Իշխանյան

«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումից՝ «Սասնա Ծռեր» կուսակցության, այնուհետև՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության վերածված ուժի անդամներն այսօր պղծել են Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 5-ին տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով այս վանդալիզմին, հրապարակախոս Ավետիք Իշխանյանն ընդգծեց՝ կատարածը հրահանգ է՝ Արցախից հրաժարված Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Արցախի դրոշի պղծումը վարչապետ կոչեցյալի ցուցումն է՝ որպես Արցախից հրաժարվելու ապացույց։ Այսօր՝ դա,  իսկ երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված այն քարտեզը, որով Արցախը համարվում էր Ադրբեջանի կազմ, վարչապետ կոչեցյալի հրահանգն է։ «Բևեռի» միջոցով, իբր ազգայանական քողի տակ, հրաժարվում են Արցախից»,- ասաց Իշխանյանը։

Նշենք, որ հաղորդման նկարահանումից հետո Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տարածեց հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ «Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:

Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:

Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս