Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ուկրաինայի գործընկերոջ հետ

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմա Հայասին ապրիլի 2-ին Լեհաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ճապոնիայի արտգործնախարարի այցը Լեհաստան շարունակվելու է մինչև ապրիլի 5-ը: Նա հանդիպումներ կունենա այդ երկրի կառավարության ներկայացուցիչների հետ ու կգնահատի իրադրությունը՝ կապված ուկրաինացի փախստականների հետ:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ նա մտադիր է իր կառավարական ինքնաթիռով Ճապոնիա տանել Ուկրաինայից շուրջ 30 փախստականի:

Ներկայում Ճապոնիան ընդունել է ավելի քան 300 ուկրաինացի փախստականի, ովքեր, հիմնականում, Ճապոնիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների բարեկամները կամ ծանոթներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930