ԵՄ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Եվրոպայում անվտանգության մեխանիզմ ստեղծեն. Սի Ցզինպին
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է Եվրոպայում անվտանգության մեխանիզմ ստեղծեն: Հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Ցզինպինի խոսքով ՝ Չինաստանը խորապես ցավում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հասել է ներկայիս կետին:
«Աշխարհը պետք է աջակցի ՌԴ-ի եւ Ուկրաինայի երկխոսությանը, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնի: Չինաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային և փախստականներին ընդունող երկրներին»,-ասել է Սի Ցզինպինը:
Չինաստանի նախագահի կարծիքով՝ Ուկրաինայի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման համար կարող են պահանջվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ:
Նա նշել է, որ Չինաստանը եւ ԵՄ-ն պետք է կանխեն ուկրաինական ճգնաժամի հետեւանքների տարածումը, հատկապես համաշխարհային տնտեսության վրա: