Բաժիններ՝

66-ամյա կինը կասկածվում է գողություն կատարելու մեջ

Մարտի 29-ին ոստիկանության Մարտունու բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ մարտի 25-ի ժամը 11.00-ի սահմաններում անհայտ անձը Մարտունու մի սուպերմարկետում գողացել է իր պայուսակը։ Պայուսակում 100.000 դրամ, բանկային քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ էր։

Գողությունը բացահայտելու ուղղությամբ Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը հնարավոր է կատարած լինի 66-ամյա մի կին։ Նույն օրը նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պայուսակն ու փողի մեծ մասը:

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս