Ավստրալիան ևս 18 մլն դոլար կուղղորդի Ուկրաինայի համար զինամթերքի և պարենի գնմանը
Ավստրալիան եւս 25 միլիոն ավստրալական դոլար (18,7 միլիոն ամերիկյան դոլար) կուղղորդի Ուկրաինայի համար զինամթերքի, պարենի եւ դեղորայքի գնմանը: Մարտի 31-ին այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Սքոտ Մորիսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Վարչաետը, որը պատգամավորների առջեւ ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձից անմիջապես հետո, որը մարտի 31-ին կայացել է Ավստրալիայի դաշնային խոհրդարանում, հայտարարել է, որ «Զելենսկիի խնդրած լրացուցիչ օգնությունը կտրամադրվի»:
«Եվս 25 միլիոն ավստրալական դոլար կուղղորդվի պաշտպանական միջոցների, ռադիոտեղորոշման համակարգերի, ինչպես նաեւ պարենի եւ դեղորայքի գնմանը»,- ասել է Մորիսոնը՝ նշելով, որ միջոցների ընդհանուր ծավալը, որոնք Կանբերան տրամադրել է Կիեւի օգնության համար, կավելանա մինչեւ116 միլիոն ավստրալակյան դոլար (86,7 միլիոն ամերիկյան դոլար): Ավելի վաղ մարտին Զելենսկին բազմիցս տեսակապով հանդես է եկել օտարերկրացի խորհրդարանականների այջեւ, այդ թվում ԱՄՆ- Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի, Գերմանիայի Բունդեստագի, Իսրայելի Կնեսետի, Լեհաստանի Սեյմի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի խորհրդարանների առջեւ:
Իր ելույթնեում նա շնորհակալություն է հայտնել Արեւմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական եւ հումանիտար օգնության համար եւ կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: