Իրանը Ռուսաստանի հետ քննարկում է «Միր» քարտը ճանաչելու հնարավորությունը
Իրանը ռուսական կողմի հետ քննարկում է «Միր» վճարային համակարգի քարտը ճանաչելու հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
«Այդ հարցը (Իրանի կողմից «Միր» վճարային համակարգի լիակատար ճանաչումը) նաեւ մտնում է մի օրակարգի մեջ, որը մենք քննարկում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-ասել է Ջալալին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: