«Սա ես չեմ հասկանում». Դենիս Ավտոնոմովը՝ Երևանում ի աջակցություն ՌԴ-ի անցկացված ակցիայի մասին

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտահայտել իր կարծիքը, իր վերաբերմունքն ամեն հարցի վերաբերյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ և կիրակի օրերին Երևանում անցկացված ակցիաներին (շաբաթ օրը՝ ի աջակցություն Ռուսաստանի, կիրակի օրը՝ ի աջակցություն Ուկրաինայի):

Նա նշեց, որ իր անձնական կարծիքը կհայտնի:

«Այո, կիրակի օրը ուկրաինական համայնքը, ուկրաինացիներն այստեղ ակցիա իրականացրեցին Շևչենկոյի արձանի մոտ: Ես, իհարկե, դրան մասնակցեցի, իսկ ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունեցածին, ապա ես կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ՀՀ-ն ազատ դեմոկրատական երկիր է, յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտահայտել իր կարծիքը, իր վերաբերմունքն ամեն առումով, նա կարող է դուրս գալ պիկետի կառավարության մոտ, կարող է մասնակցել հանրահավաքի, կարող է արտահայտվել համացանցում և այլն:

Մարդիկ դուրս եկան որոշակի կարգախոսներով, որոշակի Z սիմվոլիկայով, վարձել էին պարողների, վարձել էին երաժիշտների, անցան Երևանի կենտրոնով, ՌԴ դեսպանատան մոտ զեկուցեցին կատարված աշխատանքի մասին, բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ մարդիկ քարոզում են ՌԴ-ի հետ համագործակցության օգտին, ի աջակցություն ՌԴ-ի այն դեպքում, երբ այդ երկրում նույնպիսի արարքների համար կարելի է ամենաքիչը՝ տուգանվել, իսկ ամենաշատը՝ ազատազրկվել: Սա ես չեմ հասկանում»,- ասաց Ավտոնոմովը:

Տեսանյութեր

Լրահոս