Մակրոնը մտադիր է Միսաք Մանուշյանին վերահուղարկավորել Պանթեոնում. Europe 1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Պանթեոնում վերահուղարկավորել հայ բանաստեղծ և դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը, հայտնում է europe1.fr-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հանրապետության նախագահը շատ լուրջ է մտածում այդ մասին։

«Մանուշյանի գործը նրա սեղանին է, թղթապանակների կույտի ամենավերևում»,- հաստատել է նախագահի մերձավոր խորհրդականը։

Նշվում է, որ Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու համար մոբիլիզացված կոմիտեին շատ շուտով կընդունեն Ելիսեյան պալատում։

1925-ին Ֆրանսիա ներգաղթած Միսաք Մանուշյանը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է «Փարիզի շրջանի դիմադրողներ»-ի (Groupe Manouchian) առաջնորդը և պայքարել ֆաշիստների դեմ։

Մանուշյանի խումբը գնդակահարվել է 1944 թվականի փետրվարի 21-ին Մոն Վալերիենում։ Այդ օրը Միսաքը վերջին նամակն է գրել կնոջը. «Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կկարողանան արժանապատվորեն հարգել մեր հիշատակը»։

Տեսանյութեր

Լրահոս