Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 401-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8604 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1672 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 276-ի:

Մեկ օրում առողջացածների թիվ 47 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 635, փաստացի բուժվողներինը՝ 2490: Մեկ օրում արվել է 2231 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 959 560 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս