ԵՄ առաջնորդները կքննարկեն կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մարտի 24-25-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են կառույցին Ուկրաինայի անդամակցության հարցը: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Իհարկե, անդամակցության հարցը քննարկումների մաս կկազմի, քանի որ դա կարևոր է շատ առաջնորդների համար»,- ասել է նա: