ՌԴ-ի հետ բանակցությունների համար գլխավոր պայմանն Ուկրաինայում հրադադարն է. Ֆրանսիայի ԱԳՆ
Ուկրաինայում հրադադարը գլխավոր պայմանն է Կիեւի եւ Մոսկվայի բանակցություններ սկսելու համար: Մարտի 3-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը։
«Առանց հրադադարի չի կարելի անցնել իսկական բանակցությունների»,- ասել է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ Լը Դրիանը նշել է Ֆրանսիայի միջնորդական դերն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործում:
«Չնայած իրադրության ամբողջ լրջությանը, մենք պետք է պահպանենեք երկխոսության ուղիները Ռուսաստանի հետ»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ «դա առավել եւս կարեւոր է, առայժմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարներն անմիջականորեն չեն խոսում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: