Կուլեբան կոչ է արել անջատել ՌԴ-ին SWIFT-ից

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմաս Հայասիի հետ զրույցում կոչ է արել անջատել ՌԴ-ին SWIFT-ից: Այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Շնորհակալ եմ Ճապոնիային Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու և Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու համար: SWIFT – ում Ռուսաստանի ներկայության արգելքը խիստ անհրաժեշտ է, և դա նաև կծառայի Ճապոնիայի շահերին: Մենք նաեւ միջոցներ ենք ձեռնարկում Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար», – գրել է Կուլեբան:

Տեսանյութեր

Լրահոս