N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/3-1.jpg)
Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: