Բաժիններ՝

Գերմանիայում հայտարարել են, որ պատրաստ են Ուկրաինայից փախստականների հնարավոր ընդունմանը

Գերմանիան պատրաստ է ինչպես Ուկրաինայից փախստականների ընդումանն, այնպես էլ հարեւան երկրներին աջակցություն ցույց տալուն: Փետրվարի 25-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբշտրայտը։

«Արտգործնախարարության ղեկավարը հայտնել է փախստականների հնարավոր ընդունմանը պատրաստակամության մասին»,- ասել է նա: Մենք կարծում ենք, որ սկզբնապես փախստականները կուղեւորվեն Լեհաստան»,- նշելէ նախարարների կաբինետի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Բեռլինը «լուրջ աջակցություն է առաջարկել (հարեւան պետություններին) այն դեպքում, եթե այն պահանջվի»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում: Փետրվարի 24-ի առավոտյան Գերագույն ռադան ռազմական դրություն է սահմանել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս