Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ռուսաստանից տեղափոխվել է
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից տեղափոխվել է: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն:
Նման որոշում եվրոպական կառույցն ընդունել է Գործկոմի հերթական նիստից հետո: Չեմպիոնների լիգայի ընթացիկ տարվա եզրափակիչը կընդունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:
«ՈՒԵՖԱ-ն շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին` նրա աջակցության, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն առկա ճգնաժամի պատճառով Ֆրանսիա տեղափոխելու որոշման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: