Բաժիններ՝

Ապօրինի հատվել էր 46 ծառ. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» տարածքում ապօրինի հատվել է 46 ծառ։

Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 23-ին Իջևանի Մետաղագործների փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերից պատրաստված տախտակներ և գերանների երեսաթափեր։ Հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է փորձաքննություն։

Շարունակելով միջոցառումները՝ Իջևանի քրեական հետախույզները Այգեստան փողոցի առանձնատերից մեկի պահեստարանում հայտնաբերել են 2,2 մետր երկարության տարբեր տրամաչափի 168 գերան։ Պարզվել է, որ գերանները պատրաստվել են Լուսահովիտ բնակավայրում հատված 46 ծառից։

Բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, և որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Տղամարդը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28