 
                        Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ
 
                                    Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյական:
«Ուկրաինան միշտ թողել և թողնում է բանակցությունների համար տարածքը, այդ թվում հիմա, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման է անցել: Այս պատերազմը պետք է դադարեցնել: Այս մարտական գործողությունները պետք է դադարեցնել»,-գրել է Պոդոլյական:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        