Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բրեստում
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին, Բրեստում:
Այդ մասին հայտնել է Ղրղզստանի կառավարության ղեկավար Աքիլբեկ Ժապարովը՝ ամփոփելով Ղազախստանի մայրաքաղաքում Եվրասիական միջկռավարական խորհրդի նիստի արդյունքները:
«Եվրասիական միջկառավարական խորհդի հաջորդ նիստը բելառուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա 2022 թվականի հունիսի 21 – 22-ը Բրեստ քաղաքում»,- ասել է նա: Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: