Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Պուտինին փոխանցել է բանակցությունների մասին Զելենսկու խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների մասին խնդրանքը։

«Ես անկեղծ, ուղղակի եւ արագ զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ նախագահ Զելենսկու խնդրանքի շուրջ, որպեսզի նրան նախեւառաջ խնդրել ամենակարճ ժամկետում մարտերը դադարեցնելու մասին, հատկապես նրան բանակցություններ առաջարկել, նրան խնդրել նախագահ Զելենսկու հետ բանակցությունների մասին»,-ասել է Մակրոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, որը փետրվարի 25-ի գիշերը տեղի է ունեցել ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովից հետո:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Զելենսկուն չի հաջողվել կապվել Պուտինի հետ:

Մակրոնը նաեւ հայտարարել է ՌԴ-ի հետ շփումների համար ուղիներ պահպանելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում զինադադարի հասնելու համար: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ուկրաինայում մտցվել է ռազմական դրություն եւ հայտարարվել համընդհանուր զորահավաք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28