 
                        Զելենսկին առաջարկել է Ուկրաինայում արտակարգ դրության ռեժիմ սահմանել
 
                                    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է երկրի տարածքում փետրվարի 24-ից սկսած 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հրամանագիրը, որը ենթակա է խորհրդարանում քննարկման, փետրվարի 23-ին հրապարակվել է Ուկրաինայի Ռադայի կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        