Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14․10C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17․10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.50C