Եթե իմ խնդիրը լիներ վերընտրվելը, կարող էի այնպես անել, որ վերաառաջադրվեի և վերընտրվեի. Արման Թաթոյան

«Եթե իրականում իմ խնդիրը լիներ վերաառաջադրվելն ու վերընտրվելը, ես կարող էի այնպես աշխատել, որ վերաառաջադրվեի: Առավել ևս, որ եղել են ակնկալիքներ, որ, օրինակ, իմ հրապարակային գործունեությունը դադարեցնելու, էականորեն պասիվացնելու պայմաններում կարող է այդպիսի շանս ընձեռվել»,- իր պաշտոնավարման ավարտի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ինքը չէր կարող վերաառաջադրվել ու վերընտրվել ՄԻՊ պաշտոնում, հատկապես որ, օրենքը թույլ է տալիս:

Պաշտպանի խոսքով՝ քանի որ իր խնդիրն ամեն գնով առաջադրվելը չի եղել, այլ իր երդմանը համապատասխան առաքելություն իրականացնելը մինչև վերջ, ինքը, բնականաբար, արել է իր գործը, ոնց պետք է աներ՝ առանց մտածելու վերաառաջադրվելու մասին:

«Եթե որևէ բան անում ես, պետք է կատարես քո առաջադրանքը, այլ ոչ թե մտածես հետագայում քո բարեկեցության ու կոմֆորտ զոնայի մասին: Ես շարունակելու եմ հանրային տիրույթում իրականացնել այն գործունեությունը, որն իրականացրել եմ՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հիմքերը վեր հանելու, բացահայտելու և աշխարհին ցույց տալու հետ»,- ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս