 
                        Հավայան կղզիներում չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով
 
                                    Չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի է ունեցել Հավայան Կաուայի կղզում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանը:
Հեռուստաալիքի համաձայն, կործանումը տեղի է ունեցել այն նույն մարզում, որտեղ տեղակայված է զինափորձարանը: ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել է, որ հետաքննում է Sikorsky S-61N տեսակի ուղղաթիռի կործանման պատճառը: Ուղղաթիռը վարձակալվել էր պարտավորագրով եւ շահագործվում էր Croman կորպորացիայի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        